Back

ⓘ Born This Way




Born This Way
                                     

ⓘ Born This Way

{{ Born This Way, ամերիկացի երգչուհի Լէյտի Կակայի երգերէն մէկն է, որ լոյս տեսած է իբրեւ անոր նոյնանուն ալպոմի առաջին սինկլ։ Սինկլը լոյս տեսած է 11 Փետրուար 2011-ին:

Երգը ստացած է հիմնականօրէն դրական արձագանգներ քննադատներու կողմէ՝ չնայած անոր, որ համարուած է գրագողութիւն Մատոննայի "Express Yourself" երգէն։ Սինկլը գլխաւորած է հիթ-շքերթներ 19 երկիրներու մէջ՝ ներառեալ Աւստրալիան, Աւստրիան, Գերմանիան, Քանատան, Նոր Զելանտան, Զուիցերիան եւ Շուէտը։ ԱՄՆ-ի մէջ երգը դարձած է Կակայի երրորդ սինկլը, որ գլխաւորած է Billboard Hot 100 հիթ-շքերթը։ Երգը նաեւ սահմանած է մրցանիշ ըստ iTunes-ի մէջ վաճառքի ցուցանիշի, քանի որ ամբողջ աշխարհի վրայ վաճառուած օրինակներու քանակը գերազանցած է 1 միլիոնը լոյս ընծայումէն միայն 5 օր ետք:

29 Օգոստոս 2011-ին MTV Video Music Awards մրցանակաբաշխութեան ընթացքին Լէյտի Կական "Born This Way" երգով յաղթած է "Լաւագոյն կանացի կատարում" անուանակարգին մէջ։

                                     

1. Նախապատմութիւն, Շապիկ Եւ Լոյս Ընծայում

2010-ի "MTV Video Music Award" մրցանակաբաշխութեան ժամանակ Կակա ստացած է "Տարուան երգ" մրցանակ "Bad Romance" երգի համար։ Այդտեղ ալ ան կատարած է թերեւս անյայտ երգէ քառատող մը.

I’m beautiful in my way Ես գեղեցիկ եմ ինչպէս որ եմ Cause God makes no mistakes Որովհետեւ Աստուած սխալներ չի գործեր I’m on the right track, baby Ես ճիշե ուղիի վրայ եմ, փոքրիկ I was born this way Ես այսպէս ծնած եմ

Այդ ժամանակ ան յայտնած է նաեւ նոր ալպոմի անունը: Ամանորի գիշերը զայն անուանելով իբրեւ ամանորեայ նւոէր իր բոլոր երկրպագուներու համար Թուիթըրի իր էջին վրայ ան յայտարարած է սինկլի եւ ալպոմի լոյս ընծայման օրը։ Սկիզբը Կակա հրապարակած է ցանցին մէջ քանի մը տողեր երգէն, բայց անոր երկրպագուները թուիթըրի վրայ ստեղծեցին խումբ այն նպատակով, որպէսզի համոզեն Կակային հրապարակել ամբողջ հատուածը: Այդ պատճառով Յունուարի վերջաւորութեան Կական թուիթըրեան իր էջին վրայ հրապարակեց երգի ամբողջ հատուածը:

8 Փետրուար 2011-ին իր թուիթըրեան էջին վրայ Կակա ֆրանսերէն գրած է "Trois Jours" "Երեք օր" եւ համացանց բեռնած է սինկլի պաշտօնական շապիկի նկարը: "The Hollywood Reporter" -էն Չարլի Ամմետ զայն բնութագրած է իբրեւ վերադարձ "80-ականներու դասական երաժշտական շապիկներուն յիշեցէք "Missing Persons" -ը, "Roxy Music" -ը կամ "Duran Duran" -ը կամ նոյնիսկ 1970-ականներու" ։ Շապիկին վրայ պատկերուած է երգչուհին սեւ եւ ճերմակ գոյներով․ կը ցուցադրուի անոր մէջքի դաջուածքը եւ վառ դիմահարդարումը։ Կակայի դէմքին եւ ուսերուն վրայ ֆոտոշոփի օգնութեամբ ստեղծուած են սուր եզրեր: Թեննեթ Սթրենքսին "Entertainment Weekly" -էն դրական գնահատած է շապիկը՝ ասելով, որ "անիկա քիչ մը դիւթիչ նկար է։ Արդեօ՞ք Կական գազանի չի նմանիր։ Ես կը մտածեմ, որ անիկա այդպէս է յատկապէս այն, երբ Փերիս Հիլթըն օգտագործած է այդ բառը լուսանկարը բնութագրելու համար։ Ես կըսեմ աւելին․ այդ նկարը բացարձակապէս եւ ամբողջութեամբ սարսափեցնող է։ Բայց իսկապէս, դուք կրնայի՞ք աւելի քիչ բան սպասել Կակայէն։ Կակայի բաշի նմանող սանտրուածքը կը բերէ այն մտքին, որ մենք կրնանք տեսնել, թէ ան ինչպէս կորսայ ափրիկեան կենդաբանական պարտէզներու կենդանիներէն մէկուն":

Սակայն Արհանան Ռեմը նոյն հրատարակութենէն ցոյց տուած է, որ շապիկը շատ նման է Քայլի Մինոուկի՝ 2007-ին լոյս ընծայած "2 Hearts" սինկլի շապիկին: Նիկոլ Եժենբերկերը "OK!" -էն նշած է, որ "Ամէն ինչ Կակայի ոճով եղած է. երգչուհին ոճաւորած է սրած ուսերը, դէմքը եւ հիասքանչ սանտրուածքը։ Չնայած այդ ամէնուն՝ ան կը մնայ վայրի, այնուամենայնիւ Կակա միաժամանակ կը մնայ գլամուրային իր դիմայարդարքով" ։ Լիա Քոլինսը "Dose" -էն ենթադրած է, որ այս վտանգաւոր դիմայարդարումը եւ դաջուածքները հեգնական դեր կը կատարեն ստեղծագործութեան վերնագիրի կողքին: Լէյտի Կակայի "Born This Way" սինգլի շապիկին վրայ պատկերուած կերպարը ստեղծուած է անոր ոճաբան Ալեքսանտր ՄաքՔուինի կողմէ։ Բացի անկէ սինկլը լոյս տեսած է 11 Փետրուար 2011-ին, ճիշդ մէկ տարի ետք այն օրէն, երբ երգչուհիի մոտելիորը եւ լաւագոյն ընկերը գտան մահացած։ ՄաքՔուինի մոտելները ոգեւորած են Լէյտի Կակային այդպիսի կերպարի ստեղծման համար։

Սկիզբը լոյս ընծայումը պիտի կայանար Կիրակի օր՝ 13 Փետրուար-ին, սակայն Կական որոշած է զայն հանրութեան ներկայացնել Ուրբաթ օրը՝ 11 Փետրուար-ին։ Իր թուիթըրեան էջին վրայ ան գրած է․ "Այլեւս չեմ կրնար սպասել։ Սինկլը լոյս պիտի տեսնէ Ուրբաթ օր":

                                     

2. Երաժշտութիւն Եւ Բառեր

"Born This Way" -ը էլեքտրո-փոփ եւ տէն-փոփ ոճի երգ է։ "Billboard" -ի հաստատումով, սկիզբը երգը կը հնչէ տրամատիկ եւ կը սկսի "It doesn’t matter if you love him or capital H-I-M" հայերէն՝ "Կարեւոր չէ եթէ զայն կը սիրես, կամ գլխագիր՝ H.I.M.": Ապա կը սկսին հնչել խլացնող զարկեր: Երաժշտութիւնը կը ներառէ եւրոտիսքօ տարրեր զարկերակային զարկերով: Երգի կրկներգին մէջ օգտագործուած են պերկուսիայի ձայներ եւ կը կրկնուին "I’m on the right track, I was born this way" տողերը: Երգը անուանելով կէյ-տիսքոյի շարունակութուն՝ "Rolling Stone" ամսագիրին մէջ զայն իր հնչումով նմանցուցած են Փաթրիք Ֆերնանտեսի "Born To Be Alive" դասական երգին, որ լոյս տեսած է 1978-ին: Երգի վերջաւորութեան ձայնագրուած է "զարմանալի հիպնոզային" բրիջ եւ կը յայտնուին թրխկոցներու ձայներ։ Երգի վերջը կոչուած է "տիեզերական հնչող հոսպել" ։ "Sony/ATV Music Publishing" հրատարակութեան կողմէ "Musicnotes.com" ամսագիրին մէջ հրատարակուած նոտային թերթերու համաձայն, երգը ձայնագրուած է 4/4 տակտի ծաւալին մէջ, միջին տեմպի վրայ, իւրաքանչիւր վայրկեանի մէջ 120 հարուած տեմպով։ Երգը նաեւ ձայնագրուած է Սի-մաժոր տոնայնութեամբ, եւ Կակայի ձայնը կը ներառէ նոտաներ F# 3 -էն ամենացած մինչեւ F# 5 ամենաբարձր:

Երգը մարդու մասին է, որ այնպէս է, ինչպէս որ կայ։ Երգին մէջ երգչուհին կանդրադառնայ հարուստներու եւ աղքատներու, բոլոր ռասսաներու, ազգային եւ սեռական փոքրամասնութիւններու։ "կը բարձրաձայնէ իր մանիֆեստը համասեռամոլներու, երկսեռականներու, անդամալոյծներու ու բոլոր ռասսաներու եւ ազգերու հրէշներու համար խելագար տողերով՝ "Ըլլաս դուն սեւամորթ, սպիտակ, բեժագոյն, կարմրամաշկ, կամ լիպիացի կամ ալ Արեւելքի բնակիչ", – կը գրէ Ռոպ Շեֆֆիլտ "Rolling Stone" -էն: "Guardian" -ի մէջ գրած են, որ երգի բառերը կրնան արտայայտել "սիրէ քեզ այնպէս, ինչպէս որ ես" բառերով եւ ընդգծած են երգի այն տողը, որուն մէջ Կական կըսէ՝ "մի՛ ըլլար ձանձրացուցիչ, եղիր թագուհի" անգլ.՝ "don’t be a drag, just be a queen":

                                     

3. Քննադատութիւն

Երգը հիմանկանին ստացած է դրական արձագանգներ, սակայն "The Hollywood Reporter" հրատարակութեան մէջ ըսած են, որ առաջին տպաւորութիւնը երգի մասին եղած է "խառը": Երկրպագուները եւ քննադատները նշած են երգի նմանութիւնը Մատոննայի "Express Yourself" երգին, սակայն Կակա ինքը խոստովանած է, որ հնչողութեամբ "ատիկա Մատոննայի երգն է՝ խառնուած "Bronski Beat" հիթի հետ, եւ այդ պատճառով վերածուած է Լէյտի Կակայի անկրկնելի երգի:

"The Guardian" -ի մէջ գրած են, որ երգը "պարային է եւ ամբողջությամբ դիսկոտեկային, սկիզբը մարշային, իսկ ապա անոր մէջ կը մտնեն պայթիւնոտ կրկներգեր": Ռիք Ֆլորինօ "Artistdirect" -էն երգին տուած է 5 հաւանականներէն 5 բալ եւ երգը համարած "փոփ-երաժշտութեան դաս" ՝ ըսելով, որ "ոչ ոք կրնայ գրել այդպիսի հուք, ինչպէս Լէյտի Կական, եւ "Born This Way" -ի կրկներգը եթէ հրէշ չէ, ապա ուրիշ բան ալ չէ": "People" ամսագիրին մէջ գրած են, թէ "ակումբային թեման, որ լեցուած է ակապելլայի հնչիւններով եւ իտալական բառատեսակով, ցոյց կու տայ Կակայի հրաշալի, ուժեղ երգեցողութիւնը եւ անոր ուժը իբրեւ երգի հեղինակ": Նաեւ "Billboard" ամսագիրին մէջ երգին տուած են դրական գնահատական՝ նշելով, որ "ատիկա առաջին հերթին պարային երգ է, որ ունի ծանր զարկեր եւ Կակայի ուժեղ, վայրի ձայնը պրովոկացիոն բառերով ազգութեան եւ սիրաբանութեան մասին": Նիք Լեւայն "Digital Spy" -էն երգին տուած է 5 միաւոր 5 հնարաւորէն՝ բնութագրելով զայն իբրեւ "կենսահաստատ ստեղծագործութիւն հաւասար իրաւունքներ ունենալու մասին, ուղղագիծ ակումբային մարտ եւ ընդգծուած առասպելական փոփ երգ": Սէլ Չինկուամանի "Slant Magazine" -էն նշած է, թէ "զգացողութիւն կայ, որ Կական արտայայտած է ինչ-որ իսկական, կարելի է նոյնիսկ կարեւոր թեմայ։ Հաղորդագրութիւնը, որ կը պարունակէ երգը, անկասկած, հիմա աւելի քան երբեք պէտք է լսեն աշխարհի բոլոր երիտասարդները։ Եւ ես չեմ կրնար մտածել աւելի լաւ հասցէատէր": Էլթըն Ճոն նոյնպէս մեկնաբանած է երգը՝ բնութագրելով զայն իբրեւ "հիմ, որ պիտի մաքրէ յիշղութենէ "I Will Survive" -ը":

Մեկան Քեսսերլին "Forbes" -էն դրական գնահատած է երգը՝ նշելով, որ "Born This Way" -ը ամպայման պիտի ըլլայ երբեւիցէ գրուած ամենամեծ, ամենալաւ… հիմը, որ ուղղուած է մոլորակի ցանկացած բնակիչի": "Popjustice" դրական գնահատած է երգը եւ նշած ամոր մէջ որոշ տարրեր, որ վերցուած են "Deeper and Deeper", "Express Yourself" եւ "Vogue" երգերէն: Ռոպ Շեֆֆիլտ "Rolling Stone" ամսագիրէն ցոյց տուած է, որ կայ Մատոննայի ազդեցութիւնը երգին մէջ եւ տուած է երգին 5 հնարաւորէն 4 բալ։ Ան նաեւ գրած է, որ "Born This Way" -ը համագումարի կը բերէ Կակայի ամբողջ խաղաքարտերը, ամբողջ քաղաքականութիւնը, անոր հակամարտութիւնը կաթողիկէ եկեղեցւոյ նկատմամբ… հրաշք փոփ կռիւ մը":

"Amplifier" -ը "Yahoo! Music" -էն քննադատած է երգը՝ ըսելով, որ անիկա "շատ յոգնեցնող, աղմկոտ եւ շատ-շատ երկրորդական է", եւ յատկապէս նշելով նմանութիւնը "When Love Takes Over", "Waterfalls" եւ Մատոննայի երեք երգերու՝ "Express Yourself", "Ray of Light" եւ "Vogue" -ի հետ: Նիլ Մաքքորմիկ "Daily Telegraph" -էն նշած է, որ երգի կեղծ բնոյթը պիտի ազդէ Կակայի արուեստականութեան վրայ՝ ըսելով, որ երգը "կը հանդիսանայ Մադոննայի "Express Yourself" երգի վերամշակումը, "Vogue" -ի տարրերով, որ չափէ շատ կի փոխառէ անոր համար, որ կը փորձէ հաստատել իր սեփական ոճը, նոյնիսկ իբրեւ նոր Մատոննա": "MSN" -ը նաեւ համեմատած է "Born this Way" -ը Մաֆոննայի երգերու հետ, որոնցմէ են՝ "Express Yourself" "Ray of Light" եւ "Like a Prayer": "Afisha.ru" -ի մէջ դրական արձագանգած են երգի մասին՝ գրելով, որ երգին մէջ չկայ յատուկ էպատաժ, բայց Կական այստեղ առաջին անգամ կընէ այն, ինչ որ "ան նախքան ըսած է երգի շրջանակներէն դուրս, իր անվերապահ աջակցութիւնը սեռական փոքրամասնութիւններուն եւ բնակչութեան միւս տարօրինակ հատուածներուն": Կայքին մէջ կը նշեն. "Born This Way" -ը շատ կը նմանի անգլերէնով կոչուած instant classic-ին, այսինքն՝ անասելի փոփ հիթ այլասերուածութեան մասին, դասական կալիբրի բան մը, որ դժուար է չդնել կրկնութեան վրայ": "Muz.ru" կայքին վրայ երգին տուած են դրական գնահատական 4 բալ 5-էն: Գէորգի Հարեբաւան կը գրէ, որ էպիկական ԷՌ "The Fame Monster" -էն ետք բոլորը Կակայէն կը սպասէին "հերթական մռայլ պատմութիւնը հրէշներու եւ ոչ երջանիկ սիրոյ մասին", բայց "…ստացել են շատ հետաքրքիր եւ կենսահաստատ երգ": Հեղինակը նշած է. "Ֆիրմային պրոդաքշնը այսինքն իտէալականի հասցուածը, փոքր ինձ աբսուրդ տեքստ և դրականի ծով… "Born This Way" -ն նոր Կակա-դարաշրջանի արժանի սկիզբն է":



                                     

4. Սինկլի Առեւտրական Յաջողութիւնները

"Billboard" ամսագիրին մէջ յայտնուած է կարծիք մը, թէ կարելի է, որ սինկլը գլխաւորէ ԱՄՆ-ի "Hot 100" հիթ-շքերթը եւ դառնայ հազարերորդ № 1 սինկլը այդ հիթ-շքերթի 52-ամեայ պատմութեան մէջ: Այս պատճառով ստեղծագործութիւնը գլխաւորած է հիթ-շքերթը՝ դառնալով հազարերորդ յառաջատարը։ Կական ըսած է․ "Billboard" հիթ-շքերթի հազարերորդ յառաջատար ըլլալը ինծի համար մեծ պատիւ է։ Յիմարութիւն պիտի ըլլար չխոստովանիլ, որ անիկա լաւագոյնն է, որ կատարուած է ինծի հետ իմ ամբողջ ասպարէզի ընթացքին": Առաջին երեք օրուան ընթացքին վաճառուած է սինկլի 448 հազար օրինակ, եւ սինկլը գլխաւորած է "Hot Digital Songs" հիթ-շքերթը՝ իր վաճառքի ցուցանիշով դառնալով երրորդ լաւագոյն սինկլը այդ հիթ-շքերթի պատմութեան մէջ։ Նաեւ ստեղծագործութիւնը դարձած է առաջինը վաճառուած օրինակներու թիւով՝ գերազանցելով Պրիթնի Սփիրսի "Hold It Against Me" ստեղծագործութեան մրցանիշը: Երկրորդ շաբթուան ընթացքին սինկլը կրկին եղած է առաջին դիրքի վրայ 509 հազար օրինակ վաճառքով՝ 2003-էն սկսեալ դառնալով երկրորդ սինկլը Clay Aiken-ի "This Is The Night" երգէն ետք, որ կրցաւ հիթ-շքերթին մէջ ընդգրկուիլ առաջին դիրքին վրայ եւ զայն պահպանել երկու շաբաթ: Այս պատճառով երգը առաջին դիրքի վրայ մնացած 5 շաբաթ, տասնամեակներու ընդմիջումէ ետք դառնալով առաջին սինկլը, որ հիթ-շքերթին մէջ ընդգրկուելու առաջին շաբաթէն գրաւած է առաջին տեղը եւ գլխաւորած հիթ-շքերթը մէկ ամիսէն աւելի․ նման արդիւնքի հասած էր "Aerosmith" խումբի "I Dont Want to Miss a Thing" երգը 1998-ին: "Nielsen Soundscan" -ի տուեալներով, սինկլի ընդհանուր վաճառքները կազմած են աւելի քան 2 107 000 օրինակ ԱՄՆ-ի մէջ։ CD սինկլը վաճառուած է 24 հազար օրինակով առաջին շաբաթէն եւ 40 հազարով մինչեւ 2011-ի Մարտ: 2016-ի Ապրիլի տուեալներով, ԱՄՆ-ի մէջ վաճառուած է սինկլի 4, 100, 000 օրինակ

Սինկլը "Mainstream Top 40" հիթ-շքերթին մէջ ընդգրկուելու առաջին շաբաթը գրաւած է 14-րդ դիրքը քանի որ երգը հնչած է փոփ-ռատիոկայաններէն 4 հազար 602 անգամ՝ դառնալով այդ հիթ-շքերթի պատմութեան մէջ երկրորդ լաւագոյն շնորհահանդէսը Մարիա Քերիի "Dreamlover" երգէն ետք: 13 Փետրուար 2011-ին երգը գտնուած է Մեծ Բրիտանիոյ հիթ-շքերթի 3-րդ դիրքին վրայ՝ ունենալով 60 հազար վաճառուած օրինակ լոյս տեսնելէն 34 ժամ ետք: Նոր Զելանտայի եւ Սպանիոյ մէջ նոյնպէս երգը գլխաւորած է հիթ-շքերթները առաջին շաբաթէն:

20 Փետրուարին սինկլը տեղ գտած է աւստրալիական "ARIA Singles Chart" հիթ-շքերթին մէջ՝ դառնալով երգչուհիի երրորդ սինկլը, որ բարձրացած է հիթ-շքերթի գագաթնակէտին։ Սինկլը հաւաստագրուած է իբրեւ փլատինէ Աւստրալիոյ մէջ՝ ունենալով 70 հազար վաճառուած օրինակ։

15 Դեկտեմբերին սինկլը զբաղեցուցած է առաջին տեղը 2011-ի "E!" օնլայն քբւէարկութեան 10 լաւագոյն երգերու ցանկին վրայ։ Զայն մեկնաբանա են այսպէս. "Այն ժամանակ քննադատները կը ճչային այն, որ "Born This Way" -ը ոչ մէկ բան է, քան Մատոննայի "Express Yourself" երգի ձեւափոխուած տարբերակը։ Բայց չնայած անոր, ստեղծագործութիւնը ընդգրկուած է "Billboard" ամսագիրի "Hot 100" -ի մէջ" ։

                                     

5.1. Երաժշտական Տեսահոլովակ Նկարահանում

Երգի տեսահոլովակը նկարահանուած է երեք օրուան ընթացքին` 22 Յունուար 2011-էն մինչեւ 24 Յունուար: Բեմադրիչը եղած է Նիք Նայթը: Երգչուհիի ոճաբան Նիքոլա Ֆորմիչետտի իր թուիթըրեան էջին վրայ գրուած է. "ОК, փոքրիկներ, պատրաստ եղէք BTW-ի։ Մենք նոր ստեղծած ենք զարմանահրաշ բան մը" ։ "Billboard" -ի հետ տուած հարցազրոյցի ժամանակ Կակա պատմած է տեսահոլովակի մասին՝ ըսելով, որ անիկա "շատ տարբեր է այն ամէնէն, որ ինք շատոնց ըրած էր։ Մայքըլ Ճէքսոնէն բնականաբար, Քայլի, Պիորքէն, կրկին Մայքըլ Ճէքսոնից եւ համարեայ Մայայի "Empire of the Sun" -էն", - կը նշուի հրատարկութեան մէջ։ Ամբողջութեամբ ըսուած է, որ "այստեղ մշակութային իմաստը, կերեւի, որ էսթետիկայի մէջ անկերպար է, եւ երգչուհին ինքնիրեն պահած է ոչ սիրաբանական… Հետևաբար ըստ դրամատուգրիայի բոլորը տիպիկ են պարզութեամբ": Արտիոմ Աւտիուշին "Starland.ru" -էն գրած է, որ դատելով տեսանիւթէն, "կը ստեղծուի տպաւորութիւն մը, որ երգչուհիի առաքելութիւնը այն է, որ իր իւրաքանչիւր յաջորդ երգը դարձնէ աւելի զզուելի նախորդէն": Ռուսական "Rolling Stone" -ի մէջ նշած են․ "Չստեղծելով ոչ մէկ սկզբունքային նոր բան երաժշտական ծրագիրին մէջ, երգչուհին ջանք չի խնայեր ստեղծագործական իրացման համար, կարճ ու պարզ երգերու համար նկարահանելով երկար եւ բարդ նիւթերով տեսահոլովակներ ընդարձակ ինտրո-մենախօսութիւններով, որոնց դիտումը Լէյտի Կակայի ռուսալեզու երկրպագուներէն կը պահանջէ ներդնել անգլերէն լեզուի իրենց իմացութիւնը": "DirecTrix.ru" կայքին մէջ դրական գնահատած են տեսահոլովակը. "Եթէ երգը Ձեզ այդքան ալ չէ տպաւորած, այդ տեսահոլովակը կարելի կը ստիպէ փշաքաղուիլ մարդոց։ Քիչ մը առաջ անցնելով յայտնենք, որ տեսահոլովակի առաջին երկու վայրկեանները ինքնատիպ… ծննդաբերութիւններն են։ Սակայն ետքը Կական շատ պիտի պարէ ներքնազգեստով եւ պիտի փորձէ տղամարդու հագուստ": Աարոն Փարսլին "People.com" -էն գրած է, որ "չնայելով անոր, որ երգը յաճախ համեմատուած է Մատոննայի "Express Yourself" -ի հետ, տեսահոլովակը միանշանակ իւրայատուկ է։ Սակայն ընթացքին յիշողութեան դիտման մէջ եւ կառաջանայ Փոփ երաժշտութեան Թագուհիի տեսահոլովակը "Bedtime Story" երգին մէջ: "Billboard" -ի մէջ ցոյց տուած են, որ տեսահոլովակը ունի նմանութիւն Մատոննայի "Vogue" եւ "Borderline" երգերու հետ, բայց միեւնոյն ժամանակ նշած են, որ անիկա "աւելի նման է կարճ ֆիլմի բարձրակարգ մոտայի ոճին մէջ, քան երաժշտական տեսահոլովակի": Նաեւ նշուած է, որ տեսահոլովակը կը պարունակէ գեղարուեստական համագործակցութիւն եւ մշակութային կապեր ոչ միայն այնպիսի արուեստագէտներու հետ, ինչպիսիք են Մայքըլ Ճէքսոնը, Մատոննան, ինչպէս նաեւ յունական դիցաբանութեան, սիւրռեալիզմի եւ յարդարող Ալեքսանդր ՄաքՔուինի աշխատանքներու: Մատոննան The MDNA Tour-ի ծիրին մէջ "Express Yourself" -ի կատարման ժամանակ երրորդ քառատողը կատարած է "Born This Way" -ի տողերով՝ անով իսկ ընդգծելով այդ երգերու չափազանց նմանութիւնը։

                                     

6. Կատարում

9 Փետրուար 2011-ին, "The Ellen DeGeneres Show" -ի ժամանակ, հաղորդավար Էլլենը Ճասթին Պիբըրի եւ Ճէյմս Պլանթի հետ համատեղ կատարեց երգի իր տարբերակը: Կական շոուի ժամանակ հեռաձայնով յայտնած է, որ մօտիկ ապագային կը պատրաստուի կատարել երգը:

Կակա ստեղծագործութիւնը առաջին անգամ կատարած է 13 Փետրուար 2011-ին՝ "Կրեմմի" -ի 53-րդ մրցանակաբաշխութեան ժամանակ։ Ան մրցանակաբաշխութեան եկած է մեծ կառոյցի մէջ, որ նման եղած է ձուի․ անիկա կարմիր գորգին հասցուցած է մոտելներու խումբի օգնութեամբ։ Ապա, ան բեմի վրայ յայտնուած է ուրիշ՝ աւելի մեծ շինուածքի մէջ, որ կը խորհրդանշէր ճտահանութեան շրջանի աւարտը եւ ծնունդը։ Իր ելոյթի առաջին վայրկեաններուն Կակա դուրս կու գալ այդ շինուածքէն եւ կը սկսի երգի կատարումը "It doesn’t matter if you love Him, or capital H-I-M" բառերը արտասանելէ ետք: Այս մէկը խորհրդանշած է անոր "վերածնունդը": Կակայի հագին մարմնագոյն անձրանոց է եւ գլխարկ, որոնք ան կը շպրտէ մէկ կողմ՝ շարունակելով կատարումը նոյն մարմնագոյն գոյնի փէշով, որ կողքի հատուածին մէջ կտրուածքներ ունի։ Բրիճի կատարումէն առաջ Կակա երգեհոնի վրայ կը կատարէ փոքրիկ իմպրովազացիա՝ հիմնուած Սեպաստիան Պախի "Փասաքալյա ը ֆուկա տո մինոր երգեհոնի համար": Այդ ընթացքին Կակա կը շարժէ գլուխը Ուիլլօ Սմիթի օրինակով։ Ճէյ Լենոյի հետ տրուած հարցազրոյցի ընթացքին Կական խոստովանած է, որ մասամբ ներշնչուած է Ուիլլոյէն:

19 Փետրուար 2011-ին՝ "The Monster Ball Tour" -ի ժամանակ տեղի ունեցած համերգներու ընթացքին "Bad Romance" երգէն ետք Կական ամբոխին յայտնած է․ "Լաւ կըլլայ, որ այս երգէն ետք չերթաք դահլիճէն, կարելի անակնկալ մը կայ": Անկէ ետք Կակա կատարած է երգը՝ օգտագործելով նոյն հիմնադրոյթը, ինչպէս ըրաւ "Կրեմմիի" ժամանակ, սակայն առանց "ձու" -ի: Կատարումէն ետք երգը մտցուած է համերգային շրջագայութեան հիմնական երգացանկի մէջ: Երգը նաեւ կը կատարուի երգչուհիի երրորդ համերգային շրջագայութեան՝ The Born This Way Ball Tour ժամանակ։ Կատարումը կը սկսի Կակայի ծննդաբերութեան աղմուկէն, բեմին վրայ կը գտնուի շատ մեծ տիկնիկ վագինայի տեսքով։ Երգչուհիի հագին դեղին կիսաթափանցիկ լատեքսային զգեստ է։ Որոշ համերգներու մէջ օգտագործուած են թափանցիկ թելեր, որոցմէ կախուած եղած է զգեստը։ Բոլոր պարողները պատուած եղած են գելով որ յիշեցուցած է նորածին երեխայի տեսք:



                                     

7. Երգի Այլ Տարբերակներ

3 Մարտին Քանատայի Թորոնթօ քաղաքի մէջ կայացած համերգի ժամանակ Կակա կատարած է երգի ակուստիկ տարբերակը տասնամեայ Մարիա Արակոնի հետ, որ տպաւորած է երգչուհին, երբ համացանցի վրայ տեղադրած է "Born This Way" երգի իր տարբերակը: Անկէ առաջ Մարիան հրաւիրուած է "Radio Hot 103" -ի եթեր, ուր կատարած է երգի կրկներգը Կակայի հետ, որ կերգէր հեռաձայնով: Արակոն նաեւ կատարած է երգը "Ellen" հեռուստաշոուի ժամանակ Էլրն ՏըՃէնէրէսի հետ 23 Փետրւար 2011-ին Երգը կատարվել է Քէթի Փերրիի կողմէ 7 Մարտին Փարիզի մէջ կայացած "California Dreams Tour" համերգային շրջագայութեան ժամանակ: "Երգչախումբ" հաղորդաշարի մասնակիցները յայտարարած են, որ իրենք պիտի կատարեն երգի քաւըր տարբերակը շոուի երկրորդ եթերաշրջանի ժամանակ: Էպիզոդը կոչուած է "Born This Way" եւ դարձած է շոուի 18-րդ շարքը․ անիկա եթեր հեռարձակուած է 26 Ապրիլ 2011-ին ԱՄՆ-ու մէջ FOX պատկերասփիւռի կայանէն: Լէյտի Կական 25 Մարտին ներկայացուցած է երգի այլ տարբերակը "The Country Road Version" անունով: