Back

ⓘ Ստորոգութիւն:1991 մահեր




                                               

Սիմոն Աչըքկէօզեան

Սիմոն Յովհաննէս Աչըքկէօզեան "Տետ", Կալաց, Ռումանիա - 30 Ապրիլ 1991, Մարտունաշէն, Շահումեան, Արցախի Հանրապետութիւն), ՀՅԴ կուսակցութեան անդամ եւ Արցախեան Ազատագրական Շարժման Ազատամարտիկ։

                                               

Տոլորես Զօհրապ-Լիպման

Տոլորես Զօհրապ-Լիպման, Պոլիս, Օսմանեան Կայսրութիւն - 15 Սեպտեմբեր 1991, Նիւ Եորք, Նիւ Եորք, Ամերիկայի Միացեալ Նահանգներ), Օսմանեան կայսրութեան խորհրդարանի պատգամաւոր, կանանց իրաունքներու պաշտպան, գրող, մարդասէր եւ հայ գրող Գրիգոր Զօհրապի դուստրը։ Հիմնած է "Տոլորես Զօհրապ-Լիպման Հիմնադրամը" ՝ համալսարանաւարտ ուսանողներու հետագայ գիտական գործունէութեանց համար։

                                               

Կրիշա Իսախանեան

Կրիշա Խորէն Իսախանեան, Թալիշ, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ, Ազրպէյճանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութիւն, Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւններու Միութիւն - 25 Մարտ 1991, Թալիշ, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ, Ազրպէյճանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութիւն, Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւններու Միութիւն), հայ ազատամարտիկ, Արցախեան պատերազմի մասնակից։

                                               

Խորէն Տէր-Յարութեան

Խորէն Տէր-Յարութեան, հայազգի աշխարհահռչակ քանդակագործ։ Արարած է ոչ միայն քանդակագործութեան, այլ նաեւ կրաֆիկայի եւ գեղանկարչութեան ասպարէզներուն մէջ։ Անոր ստեղծագործութեան ողջ հիւսուածքի միջով անցնող առանցքային թեմաներ կան. ընտանիք, մայրութիւն, ոճրագործութիւն, եղեռն, պատերազմ։

                                               

Սուրէն Ասատրեան

Սուրէն Ասատրեան, ծնած է Հայաստանի Գառնի գիւղը։ Նախնական կրթութիւնը ստացած է ծննդավայրին մէջ։ Զաւակն էր Հայ Յեղափոխական Դաշնակցութեան նուիրեալ մարտիկներէն խմբապետ Խնկոյի: Ասատրեան ընտանիքը կենթարկուի դժուար պայմաններու։ Սուրէն ուսումը կը շարունակէ Մարաղայի ազգային դպրոցին մէջ. ապա կաւարտէ Թաւրիզի թեմական կեդրոնական միջնակարգ դպրոցը։ Այնուհետեւ կը սորվի քիմագիտութիւն եւ իր կաերւոր մասնակցութիւնը կը բերէ Իրանի արդիւնաբերական աշխատանքներուն։ Սկսած է գրել 1932-ին։ Իր առաջին գրութիւնը լոյս տեսած է Թեհրանի "Արմենուհի" ամսագրին մէջ։ Աշխատակցած է "Ալիք" օրաթերթին, պատմուածքներով։ Գործածած է "Ասուր" ...

                                               

Մարթին Քարատաղեան

Քարատաղեան ծնած է Պուէնոս Այրեսի Սան Տելմօ թաղամասին մէջ՝ հայ հօր եւ սպանացի մօր ընտանիքին մէջ։ Մանկութեան ժամանակ կը սկսի մարզուիլ յունահռոմէական ըմբշամարտով եւ 1947 թուականի ազգային առաջնութիւնում տանում իր առաջին հաղթանակը։։ Դերասանական կարիերայով սկսել է զբաղվել 1957 թուականին՝ նկարահանուելով "Հանդիպում փառքի հետ" Reencuentro con la gloria տրամային մէջ, որուն մէջ կը մարմնաւորուի "ռինկ" -ի հակառակորդին պատահաբար սպանած ըմբշամարտիկին։ Աւելի ուշ՝ 1963 թուականին, կը հանդիսանայ Ալպերթօ Օլմետոյի "Քափթըն Փիլուսոյի Որկածները Սարսափի Սմրոցին Մէջ" կատակերգութեան մէջ։ Քարատաղեան յայտնի դարձաւ "Տի ...

                                               

Ֆրետերիք Ֆէյտի

Ֆրետերիք Արման Ֆէյտի, Փարիզ - 11 Մայիս 1991), ֆրանսահայ հայագէտ, լեզուաբանական գիտութեան գագաթին հասած հեղինակութիւն, բանասիրական գիտութիւններու դոկտոր, դեսպան հայ մշակոյթին։

                                               

Յովհաննէս Ղուկասեան

Յովհաննէս Արամ Ղուկասեան - 27 Յուլիս 1991) հայ արձակագիր, բանաստեղծ։ Ծնած է Թաւրիզ Իրան։ 1946 թուականին հայրենիք ներգաղթած է, ուր հետեւած՝ համալսարանական ուսման։ Արդի մեր գրականութեան ամէնէն բեղուն գրողներէն է։ Գրած է վէպեր, պատմավէպեր՝ "Ոսկան Երեւանցի", վիպակներ՝ "Անհանգիստ Պատանեկութիւն", պատմուածքներ՝ "Կարճատեսի Արկածները", եւ այլն։