Back

ⓘ Ստորոգութիւն:1927 մահեր




                                               

Արտիւր Լայսթ

Արտիւր Լայսթ, Վրոցլավ, Սիլեզիա, Պրուսիոյ թագաւորութիւն - 22 Մարտ 1927, Թիֆլիս, Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւններու Միութիւն)՝ գերմանացի հայագետ։ Ուսումն աւարտելուց հետո երկար ժամանակ Լեհաստանում ուսուցչի պաշտոն է վարել, ապա 12 տարի նուիրվել է հայ եւ վրացի լեզուների ուսումնասիրության 1889 թ.։ ՈՒսումնասիրելով հայոց լեզուն ու գրականությունը՝ մի շարք գրուածքներով գերմանացիներին ծանօթացրեց է հայոց գրականութեան հետ "Armenische Bibliothek" գրքերով ։ Այս գրքերում նրան են պատկանում զ) Վենետկի Մխիթարեանք է) Գաբրիէլ արքեպ. Այվազեան ժ) Խրիմեան Հայրիկ։ ե) Խ. Արովեան բ) Ռ. Պատկանեան թ) Հայոց լրա ...

                                               

Ճիւզէփփէ Մոսքաթի

Ճիւզէփփէ Մոսքաթի, Բենևենտո, Քամփանիա, Իտալիա - 12 Ապրիլ 1927, Նէափոլ, Իտալիա), իտալացի բժիշկ, կենսաքիմիկոս, գիտական աշխատակից, համալսարանի փրոֆեսոր: 1987 թուականի Հոկտեմբերի 25-էն Հռոմի կաթոլիկ եկեղեցւոյ սուրբ:

                                               

Յարութիւն Ա. Քհնյ. Եսայեան

Տէր Յարութիւն Ա. Քահանայ Եսայեան, Աւազանի անունով՝ Կարապետ, որդի Տէր Աղարիա քհնյ. Եսայեանի, ծնած է Կեսարացի ծնողքէ, Կեսարիոյ Էֆքարէ գիւղը, 1867-ին։ Ան հազիւ վեց տարեկան էր, երբ 1872-ին ծնողքին հետ փոխադրուեցաւ Թալաս։ Նախնական կրթութիւնը կը ստանայ Թալասու Ազգ. Վարժարանին մէջ, ուրկէ շրջանաւարտ կըլլայ 1883-ին։ Ապա, կը նետուի ուսուցչական ասպարէզ։ 1885-1886 ուսումնական տարեշրջանին ուսուցչական պաշտօն կը վարէ Թալասու Վարդ-Պատրիկեան Վարժարանին մէջ եւ ապա, կը տեղափոխուի Մէրսին, ուր տեղւոյն ծխական վարժարանին մէջ կը պաշտօնավարէ միայն մէկ տարի՝ 1886-1887։ Այնուհետեւ, Կարապետ կը հեռանայ ուսուցչական ասպ ...

                                               

Սուրէն Ուզունեան

Ծնած է 1883 թուականին՝ Կ. Պոլիս։ Մանկութիւնը ծնողներուն հետ անցուցած է Կարնոյ մէջ։ Վերադառնալով Կ. Պոլիս՝ ուսանած է Պէրպէրեան վարժարանէն ներս։ Յետագային կրկին տեղափոխուած է Կարին եւ ուսանած՝ Սանասարեան վարժարանին մէջ։ Այնուհետեւ ուսանած է Պէյրութի Սեն Ժոզեֆ Ֆրանսական համալսարանի բժշկական բաժինէն ներս։ Աւարտելէ ետք մեկնած է Փարիզ եւ "Օթել Տիէօ" հիւանդանոցին մէջ հետեւած Դիյոլաֆուայի դասերուն։ Վերադառնալով Կ. Պոլիս՝ թուրք-ռուսական սահմանագլխու առողջապահական քննիչ նշանակուած է։ 1911 թուականին հրաժարելով պաշտօնէն՝ հաստատուած է Կ. Պոլսոյ ասիական կողմի Սկիւտար թաղամասին մէջ։ 1914 թուականին՝ Առաջի ...

                                               

Անդրանիկ Օզանեան

Անդրանիկ Թորոս Օզանեան կամ Զօրավար Անդրանիկ, Անդրանիկ Փաշա, հայ զօրահրամանատար, պետական գործիչ, ֆետայապետ: Առանձնայատուկ դեր խաղացած է Հայ ազատագրական շարժման գործին մէջ։ 1892-ին կանդամագրուի Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն կուսակցութեան, այլ ֆետայիներու հետկը մասնակցի իր հայրենի երկրի բնակավայրերու պաշտպանութեան: Անդրանիկ առաջին անգամ կանցնի Սասուն, բայց 1896-ին կը մեկնի արտասահման: 1897-ին Վազգէն Տէրոյեանի խումբին հետ ան երկրորդ անգամ կը մտնէ Արեւմտեան Հայաստան, ուր կը մնայ մինչեւ 1904: 1912-1913 թուականներուն Գարեգին Նժդեհի հետ Անդրանիկի գլխաւորութեամբ հայ կամաւորներէն կը կազմակերպուի վաշ ...