Back

ⓘ Ստորոգութիւն:1787 մահեր




                                               

Գրիգոր Խալդարեան

Գրիգոր Խոջամալի Խալդարեան, հրատարակիչ, թարգմանիչ, բառարանագիր։ Ծնած է Նոր Ջուղայէն Հնդկաստան գաղթած վաճառականի ընտանիքի մէջ։ 1770-ին մեկնած է Լոնտոն, ուր մնացած է 10 տարի եւ փորձած իրականացնել հայկական տպարան հիմնելու եւ գիրքեր հրատարակելու իր երազանքը։ Ձուլել տալով հայերէն տառեր՝ 1780-ին անգլերէն տպարանի մը մէջ հրատարակած է "Դաւանութիւն հաւատոյ" գիրքը։ Նոյն թուականին տեղափոխուած է Փեթերսպուրկ եւ 1781-ին լոյս ընծայած Ռուսաստանի մէջ առաջին հայերէն գիրքը՝ "Այբբենարան" -ը։ Հետագայ տարիներուն հրատարակած է եւս 10 գիրք։ "Պատմութիւն Ս. գրոց" 1785 եւ "Գիրք, որ կոչի վէմ գայթակղութեան" 1786 գիրքերու ...