Back

ⓘ Գէորգ Բաղդիշեան




                                     

ⓘ Գէորգ Բաղդիշեան

Դոկտոր Փրոֆէսոր Գէորգ Բաղդիշեան ծնած է 1939-ին, Մուսա Լերան Հաճի Հապիպլի գիւղը: Գրաբառագէտ, հայոց լեզուի պատմութեան մասնագէտ, բանասիրական գիտութիւններու թեկնածու գիտական աստիճան: Հայկական սփիւռքի մէջ շուրջ, տարիներ ծաւալած է գիտա-մանկավարժական գործունէութիւն:

                                     

1. Կենսագրութիւն

Դոկտոր Փրոֆէսոր Գէորգ Բաղդիշեան իր գիտա-մանկավարժական գործունէութիւնը սկիզբ առած է 1984-էն Կիպրոսի Մելգոնեան վարժարան ապա Երուսաղէմի Ժառանագաւորաց վարժարան եւ Գահիրէի Նուպարեան եւ Գալուստեան Ազգային Վարժարան: Դասախօսած է նաեւ թրքահայոց՝ հայերէնով դասաւանդող ուսուցիչ-ուսուցչուհիներուն՝ անոնց յատկապէս արեւմտահայերէնը: Արեւմտահայերէնով գրած է մէկ տասնեակէն աւելի գիրքեր, որոնք տպագրուած են Եգիպտոս եւ Երուսաղէմ: Արեւելահայերէնով գրած է բազմաթիւ յօդուածներ՝ տպագրուած հայկական Սփիւռքի մամուլին մէջ:

1997-1999 թուականներուն պաշտօնավարած է Գահիրէի Նուպարեան եւ Գալուստեան Ազգային Վարժարանին մէջ:

Երուսաղէմի Ժառանգաւորաց Վարժարանէն ներս պաշտօնավարած է 2000 – 2007 թուականներուն, այսինքն՝ եօթ ուսունական տարիներ՝ դասաւանդելով "գրաբար", "արեւմտահայերէն", "ազգային պատմութիւն" եւ "ոճագիտութիւն" նիւթերը:

2002- 2003 թուականներու ամառնային արձակուրդներու ընթացքին եղած եմ Կոստանդնուպօլիս եւ դասաւանդած եմ թրքահայոց հայկական դպրոցներուն մէջ հայերէն ուսուցանող մանկավարժներուն:

                                     

2. ՄՈՒՍԱԼԵՌՑԻ ՊԱՊՍ գիրքը

Դոկտոր Փրոֆէսոր Գէորգ Բաղդիշեան արեւմտահայերէնով հրատարակած է գեղարուեստական "Մուսալեռցի Պապս" գիրքը երեւան, 2017 Հայաստան: Գիրքը իրապաշտական գրութւն մըն է, որուն թէ՛ հեղինակը, թէ՛ կերպարները մուսալեռցիներ են: Մովսէս պապը, Դոկտոր Փրոֆէսոր Գէորգ Բաղդիշեանի քրոջ սկեսրայրն է, Իսկուհին՝ սկեսուրը եւ երրորդ կերպարը՝ Դոկտոր Փրոֆէսոր Գէորգ Բաղդիշեանն է:

                                     

3. ԳՐԱԽՕՍՈՒԹԻՒՆՆԵՐ արեւելահայերէնով

1. "Ժամանակակից հայոց լեզուի բացատրական բառարան", հ. 4, ՀՍՍՀ ԳԱ հրատարակչութիւն, Երեւան, 1980, 828 էջ: ՀՍՍՀ ԳԱ "Լրաբեր հասարակական գիտութիւններու" ամսագիր, 1981, № 8, էջ 110 – 112:

2. "Գրաբարալեզու մատենագիրներու բնագրային "հայկական համաբարբառը" ՀՍՍՀ ԳԱ "Լրաբեր հասարակական գիտութիւններու" ամսագիր, Երեւան, 1982, № 4, էջ 58 -67:

3. "Կիրակոս Գանձակեցու "Պատմութիւն Հայոց" երկի աշխարհաբար թարգմանութիւնը", "Էջմիածին" ամսագիր, 1983, № Բ-Գ, էջ 59 -62:

4. "Օգտակար աշխատութիւն" "Սովտական մանկավարժ" ամսագիր,Երեւան, 1984, № 11, էջ 76 - 78:

5. "Բառային նորաբանութիւններ" "Եզրաբանութեան "terminology" Տերմինաբանութեան եւ խօսքի մշակոյթի հարցեր", Երեւան, 1987, № 2, էջ 131 – 152:

6. "Ագաթանգեղոսի "Հայոց պատմութիւն" երկի աշխարհաբար թարգմանութիւնը", "Բանբեր Երեւանի համալսարանի հասարակական գիտութիւններ № 1 64 Երեւան -1988, էջ 202 – 207:

7. "Լեռան անմնացորդ աղօթքը", "Գարուն" գրական- գեղարուեստական, հասարակական-քաղաքական ամսագիր, Երեւան-1988, № 12 265, էջ 20-21:

8. "Լեզուաոճական սխալներ" "Եզրաբանութեան terminology տերմինաբանութեան եւ խօսքի մշակոյթի հարցեր" գիտական աշխատութիւններու ժողովածու, Երեւան, 1988, պրակ № 3, էջ 134 – 148:



                                     

4. ԶԵԿՈՒՑՈՒՄ

1. "Հոլովման եւ խոնարհման առանձնահատկութիւններ 13-րդ դարի մանր ժամանակագրութիւներու լեզուի մէջ" ՝ "Երիտասարդ լեզուաբաններու հանրապետական գիտական երրորդ համաժողով" զեկուցումներու դրոյթներ, Հայկական ՍՍՀ, ԳԱ հրատարակչութիւն, Երեւան 1982, էջ 7:

                                     

5. Գիտական աշխատանքներուն ցանկը Բ. "Հայկական սփիւռքեան շրջան" գրական արեւմտահայերէնով 1999 – 2005 թ.թ.

Դոկտոր Փրոֆէսոր Գէորգ Բաղդիշեան Հայկական սփիւռք աշխատած է 1984 թուականէն: Հոս նշուած են տպագրուած առաջին եւ վերջին գիրքին տարեթիւերը)

1. "Վարդանանք եւՎարդանանց պատերազմը" էջ 1-13 եւ "Մտորումներ թարգմանչաց տօնի առիթով" էջ 1- 27" մէկ հատորի մէջ, Գահիրէ, 1999, տպարան Նուպար:

2. "Թորգոմ աբեղայ Մանուկեանի "Քառասունք ձեռնադրութեան",Սրբոց Յակոբեանց տպարան, Երուսաղէմ, 2001 29 էջ: Այս աշխատանքը գրախօսական է, բայց տպագրուած է առանձին գիրքով:

3. "Բացատրական բառարան" Քերականական, ոճական մանրամասն բացատրութիւններով Եղիշէ Արքեպիսկոպոս Դուրեանի "Ընթացք ի գրոց բարբառ" -ի Ա-ռաջին տարի:Երուսաղէմի Ժառանգաւորաց Վարժարանի սաներուն համար, Սրբոց Յակոբեանց տպարան, Երուսաղէմ, 2001 151 էջ:

4. "Հայերէնի ուղղագրական-բացատրական բառարան" Երուսաղէմի Ժառանգաւորաց Վարժարանի սաներուն համար, հատոր Ա. 67 էջ հատոր Բ. 68 էջ՝ մէկ գիրքին մէջ, Սրբոց Յակոբեանց տպարան, Երուսաղէմ, 2001:

5. "Հայոց Մեծ Եղեռնը մեր յուշերու եւ իրականութեան մէջ" **** "Մուսալեռցի պապս" երկուքը միասին ՝մէկ հատորին մէջ` 82 էջ", Սրբոց Յակոբեանց տպարան, Երուսաղէմ, 2001:

6. "Երուսաղէմի Թորգոմ Պատրիարք Մանուկեանի գեղարուեստական արձակը", Սրբոց Յակոբեանց տպարան, Երուսաղէմ, 2002, 387 էջ:

7. "Անդրադարձ թորգոմ Արքեպիսկոպոս Մանուկեանի "Կոմիտասի հանճարը իր պատարագին մէջ" ուսումնասիրութեան", Սրբոց Յակոբեանց տպարան, Երուսաղէմ, 2003, 84 էջ:

8. "Թորգոմ աբեղայ Մանուկեանը եւ "Սարկաւագաց միութիւնը" -ը", Ս.Յակոբեանց տպարան, Երուսաղէմ, 2004, 131 էջ:

9. "Ժամանակակիցները Թորգոմ Արքեպիսկոպոս Մանուկեանի մասին", Սրբոց Յակոբեանց տպարան, Երուսաղէմ, 2004, 831 էջ:

10. "Համառօտ տարեգրութիւն 1919-2004 թ.թ. Թորգոմ Արքեպիսկոպոս Մանուկեանի" Սրբոց Յակոբեանց տպարան, Երուսաղէմ, 2005, 1187 էջ:

                                     

6. Աղբիւրներ

  • ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՎԱՔ ԳՐԱՑՈՒՑԱԿ = Union Catalog of Armenian Libraries Հայոց Մեծ Եղեռնը մեր յուշերու եւ իրականութեան մէջ: Մուսալեռցի պապս / Գ. Բաղդիշեան.
  • Հայոց Մեծ Եղեռնը, մենք եւ աշխարհը Գէորգ Բաղդիշեան Բաղդիշեան, Գէորգ 2006 Հայոց Մեծ Եղեռնը, մենք եւ աշխարհը. Սիոն. Կրօնական, գրական, բանասիրական պաշտօնաթերթ Երուսաղէմի Հայ Պատրիարքութեան, Ձ 4-6. pp. 215–218.
  • Գէորգ Բաղդիշեան Բաղդիշյան, Գևորգ 1982 Գրաբարալեզու մատենագիրների բնագրային "Հայկական համաբարբառը". Լրաբեր Հասարակական Գիտութիւններու, № 4. pp. 58-67.
  • Բացատրական բառարան: Եղիշէ արքեպիսկոպոս Դուրեանի "Ընթացք ի գրոց բարբառ" -ի: Գէորգ Բաղդիշեան / տպ. Ս. Յակոբեանց, 2001
  • Գէորգ Բաղդիշեան Բաղդիշյան, Գևորգ 1976 Հոլովման ու խոնարհման առանձնայատկութիւններ Սեբեոսի պատմութեան լեզուու. Լրաբեր Հասարակական Գիտութիւններու, № 9. pp. 68-78.
  • Գէորգ Բաղդիշեան Բաղդիշյան, Գևորգ 1981 "Ժամանակակից հայոց լեզուի բացատրական բառարան", հ. IV, ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն, Երեւան, 1980, 828 էջ. Լրաբեր Հասարակական Գիտությունների, № 8. pp. 110-112.
  • Թաթիանա Պոստան Պոլսահայ շնորհալի, բայց խնամքի կարօտ երգչուհին Գէորգ Բաղդիշեան Բաղդիշեան, Գէորգ 2003 Թաթիանա Պոստան Պոլսահայ շնորհալի, բայց խնամքի կարօտ երգչուհին. Սիոն. Կրօնական, գրական, բանասիրական պաշտօնաթերթ Երուսաղէմի Հայ Պատրիարքութեան, ՀԷ 1-3. pp. 53–57.
  • Լրաբեր հասարակական գիտութիւններու =Herald of the Social Sciences
  • Ի մօտո՚՚յ Ճանչնանք պոլսահայ տաղանդաւոր երգահան եւ դաշնակահար Սիրվարդ Գարամանուկը Գէորգ Բաղդիշեան Բաղդիշեան, Գէորգ 2002 Ի մօտո՚՚յ Ճանչնանք պոլսահայ տաղանդաւոր երգահան եւ դաշնակահար Սիրվարդ Գարամանուկը. Սիոն. Կրօնական, գրական, բանասիրական պաշտօնաթերթ Երուսաղէմի Հայ Պատրիարքութեան, ՀԶ 7-12. pp. 366–377.
  • ԳՐԱԽՕՍՈՒԹԻՒՆ Կիրակոս Գանձակեցու "Պատմութիւն հայոց" երկի աշխարհաբար թարգմանութիւնը. Գէորգ Բաղդիշեան Բաղդիշյան, Գևորգ 1983 Էջմիածին. Պաշտօնական ամսագիր Հայրապետական Աթոռոյ Ս. Էջմիածնի, Խ Բ-Գ. pp. 59–62.
  • Մեսրոպեան ուղղագրութեան վերականգնումը անխուսափելի է, բայց՝ առանց արկածախնդրութեան Գէորգ Բաղդիշեան Բաղդիշեան, Գէորգ 2007 Մեսրոպեան ուղղագրութեան վերականգնումը անխուսափելի է, բայց՝ առանց արկածախնդրութեան. Սիոն. Կրօնական, գրական, բանասիրական պաշտօնաթերթ Երուսաղէմի Հայ Պատրիարքութեան, ՁԱ 1-3. pp. 89–108.
  • Անդրադարձ Թորգոմ Արքեպիսկոպոս Մանուկեանի "Կոմիտասի հանճարը իր պատարագին մէջ" ուսումնասիրութեան = Comments on "The genius of Gomidas in his divine liturgy" by Archbishop Torkom Manoogian / Կոմիտաս, 1869-1935 տպ. Ս. Յակոբեանց, 2003
  • Գէորգ Բաղդիշեան ՀԱՅ ԳԻՐՔ = Armenian Book Նվիրվում է հայ գրքի տպագրութեան 500-ամեակին 1512-2012թթ., հայերէն Աստվածաշունչի առաջին տպագրութեան 350-ամեակին 1666-2016թթ. և հայ տպագրիչներուն։
  • Գրախօսական Թորգոմ աբեղայ Մանուկեանի "Քառասունք ձեռնադրութեան" / Գէորգ Բաղդիշեան տպ. Ս. Յակոբեանց, 2001 | Կրօնական գրականութիւն
  • ՔՆՆԱԴՍՏՈՒԹԻՒՆ ԵՒ ՄԱՏԵՆԱԽՕՍՈՒԹԻՒՆ Գէորգ Բաղդիշեան 1981 Բաղդիշյան, Գևորգ "Ժամանակակից հայոց լեզուի բացատրական բառարան", հ. IV, ՀՍՍՀ ԳԱ հրատարակչութիւն, Երեւան, 1980, 828 էջ. Լրաբեր Հասարակական Գիտութիւններու, № 8. pp. 110-112
  • Երեք ուրախ առիթներ Երուսաղէմի Սրբոց Յակոբեանց վանքէն ներս Գէորգ Բաղդիշեան Բաղդիշեան, Գէորգ 2002 Երեք ուրախ առիթներ Երուսաղէմի Սրբոց Յակոբեանց վանքէն ներս. Սիոն. Կրօնական, գրական, բանասիրական պաշտօնաթերթ Երուսաղէմի Հայ Պատրիարքութեան, ՀԶ 7-12. pp. 394–398.
  • Սիոն: Պաշտօնաթերթ Երուսաղէմի Հայ Պատրիարքութեան
  • Վարդանանք եւ Վարդանանց Պատերազմը Գէորգ Բաղդիշեան Բաղդիշեան, Գէորգ 2001 Վարդանանք եւ Վարդանանց Պատերազմը. Սիոն. Կրօնական, գրական, բանասիրական պաշտօնաթերթ Երուսաղէմի Հայ Պատրիարքութեան, ՀԵ 4-6. pp. 187–194.


                                     
  • Դոկտոր Գէորգ Բաղդիշեան - Ա մաս 1 Սիրվարդ Գարամանուկի հետ հարցազրոյց Դոկտոր Գէորգ Բաղդիշեան - Բ մաս 2 Սիրվարդ Գարամանուկի հետ հարցազրոյց Դոկտոր Գէորգ Բաղդիշեան