Back

ⓘ 5254 Ուլիսէս




                                     

ⓘ 5254 Ուլիսէս

5254 Ուլիսէս, Եուպիտերի տրոյցիներու աստեղնեակ: Յայտնաբերած է 1986 թուականի Նոյեմբեր 7-ին Էրիք Էլսթը Վերին Փրովանսին մէջ:

Արեգակէն միջին հեռաւորութիւնը 5.23 աստղագիտական միաւոր ա.մ. է, առաւելագոյն մոտեցումը 4.59 ա.մ. է, հեռացումը՝ 5.87 ա.մ.։ Արեգակի շուրջ մեկ ամբողջական պտոյտ կընէ 4374.82 երկրային օրուան, իր ուղեծիրով միջինը 0.08 աստիճան/օր արագութեամբ շարժուելով։ Աստեղնեակի ուղեծիրի եւ խաւարածիրի հարթութիւնները իրար հետ կը կազմեն 24.19° անկիւն։

                                     

1. Անունը

Սա փոքր մոլորակն իր անունն ստացած է Ուլիսեսէն, որ Հոմերոսի "Իլիականի" եւ "Ոդիսականի" հերոս Ոդիսեւսի լատինացուած ձեւն է: Տրոյական պատերազմին ան յայտնի դարձած է մեծ, փայտեայ Տրոյական ձիու պատրաստումով:

Պատերազմէն ետք ան ինը տարուայ երկար ճամբորդութիւն ունեցած է դէպի իր հայրենի Իթաքէ կղզի: Իրլանտացի գրող Ճէյմս Ճոյսի յայտնի վէպը նոյնպէս ստացած է Ոդիսեւսի լատինացուած անունը:

                                     

2. Արտաքին յղումներ

  • Շմատել Լուց 2003։ Փոքր Մոլորակներու Անուններու Բառարան ։ Գերմանիա: Սփրինկեր։ ISBN 978-3-540-00238-3 անգլերէն
  • 5254 Ուլիսէս աստեղնեակը Փոքր մոլորակներու կեդրոնի կայքին մէջ ուղեծրի տուեալները եւ դիտարկումները անգլերէն