Back

ⓘ Ռանչպարների Կանչը




                                     

ⓘ Ռանչպարների Կանչը

"Ռանչպաչների Կանչը", միահատոր առասպելանման վաւերագրութիւն․ տպագրուեցաւ Երեւան 1984թ․, հեղինակ՝ Խաչիկ Դաշտենց։ "Ռանչպաչների Կանչը" -ը վիպականացուած ժամանակագրութիւն ու յուշագրութիւն մըն է 19-րդ դարու վերջաւորութեան եւ 20-րդ դարասկիզբին Սասնոյ հայ շինականների կեանքին եւ հայ ազատագրական շարժման։ Դաշտենց վիպասանութեան յառաջաբանին մէջ, գրուած 10 Օգոստոս, 1972-ին, հանդէս կու գայ հետեւեալ խօսքերով․-

․․․Նոր վէպի համար օգտագործել եմ մայր հայրենիքում եւ սփիւռքում լոյս տեսած որոշ յուշագրութիւններ, ականատեսների վկայութիւններ եւ պատմական ու աշխարհագրական աշխատութիւններ, դրանցից իբրեւ ատաղձ ընտրելով բացառապէս այն դրուագները կամ եղելութիւնները, որոնք առնչւում են իմ ընտրած նիւթին։ ․․․

1963-ի Յունիս 2-ին Ներքին Թալին գիւղում ես հանդիպեցի Խոդեդան վէպիս հերոսներից մէկին՝ Գոմսա Մելիքի կնոջը։ Նա ասաց․ "Մելիք հարիր հարիւր տարեկան կեղնէր, որ մեռաւ։ Թալինու բժիշկ մէկ օր Մելիքին տեսնելով ասաց․ "Մելիք ջան, դու քու ուժից ես էսքան երկար ապրել։ Չաթալ օսկոր կայ քու սրտի մէջ ու չորս պլոճիկ։"

Իմ այս վէպը իրենց սրտի մէջ "չաթալ օսկոր" եւ "չորս պլոճիկ" ունեցող սերնդի մասին է։

Այդպիսի սերունդ եղաւ, այդպիսի սերունդ դժւար թէ կրկնւի։ ․․․

                                     

1. Ճաչնանք վիպասանութիւնը

"Ռանչպարների Կանչը" վիպասանութիւնը առասպելանման վաւերագրութիւն մըն է, տրուած Խաչիկ Դաշտենցի իւրայատուկ քնարերգական ոճով։ Անոր երեք մասերը, իրենց ենթաբաժանումներով, կ՛ընդգրկեն յաջորդաբար՝ Տարօնի ազատագրական շարժումը իր սկզբնական շրջանէն մինչեւ Ա․ Համաշխարհային Պատերազմի ծագումը․ Պատերազմէն մինչեւ 1920-ական բախտորոշ թուականներն ու Անդրանիկ զօրավարի մեկնումը Հայաստանի Հանրապետութենէն․ դրուագներ՝ սփիւռքէն, հալածանքի օրերէն, ներգաղթէն՝ 1922թ․ մինչեւ Խրուջովի օրերը։

Հետաքրքրական են աշխարհագրական մանրամասն տեղեկութիւնները․ եղերերգական ոճը՝ սասունցիներուն եւ ֆէտայիներուն բանաստեղծական նկարագրման, հայրենիքին ու Սասունի հանդէպ կարօտին։

                                     

1.1. Ճաչնանք վիպասանութիւնը Վիպասանութեան դէմքերը, հերոսները

Վիպասանութեան դէմքերը՝ ֆետայիներ, ուսուցիչներ, գործիչներ, գիւղացիներ, շինականներ․ բոլորը իրական մարդիկ, կը հերոսանան, կ՛առասպելանան։ Վերջաւորութեան բոլորը կը շաղկապուին անվերջ օղակի մը։ Խաչիկ Դաշտենցի տեսլականը կ՛իրականանայ․ նորահաս սերունդի նո՛ր "Խենթ" երը, Սերոբները, Գէորգներն են, որոնք ափիբերան այս առասպելացած հերոսներու կեանքէն, քաջագործութիւններէն պիտի անմահացնեն անոնց կէս ձգած գործը․․․։

                                     
  • իրենց արհեստներուն ընդմէջէն Խոդեդան Խաչիկ Դաշտենց, Թեհրան 1985 Ռանչպարների Կանչը Թալին, արեւելահայերէն Աշտարակ արեւելահայերէն Խաչիկ Դաշտենց, արեւելահայերէն

Users also searched:

խոդեդան, ռանչպարների կանչը վերլուծություն, ռանչպարների կանչը,

...
...
...