Back

ⓘ Սուրէն Աղաբաբեան




                                     

ⓘ Սուրէն Աղաբաբեան

Սուրէն Բարդուղի Աղաբաբեան, Վանաձոր, Ալեքսանդրապոլի գավառ, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն - 19 Մարտ 1986, Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւններու Միութիւն), հայ գրականագէտ, բանասիրական գիտութիւններու տոքթոր, փրոֆէսոր, ՀԽՍՀ գիտութիւններու վաստակաւոր գործիչ, Հայկական ԽՍՀ 1979-ի պետական մրցանակի դափնեկիր, ԽՍՀՄ գրողներու միութեան անդամ 1949-էն։

                                     

1. Կենսագրութիւն

Ծնած է Ղարաքիլիսէ այժմ՝ Վանաձոր քաղաքին մէջ։ 1944-ին աւարտած է Երեւանի պետական համալսարանի բանասիրական հիմնարկի եւրոպական լեզուներու եւ գրականութեան բաժինը։ 1945-1948-ններուն սորված է ՀԽՍՀ ԳԱ Մանուկ Աբեղեանի անուան գրականութեան հիմնարկի յետ-ընթացաւարտէն ներս։ 1945-1951-ններուն աշխատած է "Աւանգարդ" թերթի խմբագրութեան մէջ որպէս բաժինի վարիչ, խմբագիրի տեղակալ, պատասխանատու քարտուղար։ 1950-1951-ններուն եղած է "Սովետական գրականութիւն" ամսագիրի քննադատութեան բաժինի վարիչը։ 1954-1986-ններուն եղած է ՀԽՍՀ ԳԱ Մանուկ Աբեղեանի անուան գրականութեան հիմնարկի խորհրդային գրականութեան բաժինի վարիչ։

1950-ին "Գիւղը Նայիրի Զարեանի ստեղծագործութեան մէջ" թէմայով քննական ճառ կատարած է եւ ստացած է բանասիրական գիտութիւններու թեկնածուի աստիճան։ 1963-ին "Աքսել Պակունց" թէմայով քննական ճառ ներկայացուցած է եւ ստացած է բանասիրական գիտութիւններու տոքթորի աստիճան։

Կազմած եւ խմբագրած է "Հայ սովետական գրականութեան պատմութիւն" 1966, ռուսերէն աշխատութիւնը։ Ռուսերէն լոյս տեսած են Ստեփան Զորեանին, Նայիրի Զարեանին եւ Ակսել Բակունցին նուիրուած անոր մենագրութիւնները։ Միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի համար գրած է "Հայ սովետական գրականութիւն" դասագիրքը 1969-1986։ Գրած է "Սովետական բազմազգ գրականութեան պատմութիւն" վեցհատորեակի առաջին եւ երրորդ հատորներու 1970, Ռուսերէն հայ գրականութեան նուիրուած գլուխները։ 1976-ին Մոսկուայի մէջ ռուսերէն լոյս տեսաւ անոր "Հայ գրականութիւն" աւելի բարձր ուսման դասագիրքը հեղինակակիցներ Վաչէ Նալպանտեան, Սերկէյ Սարինեան։ 1980-ին Երեւանի մէջ ռուսերէնով լոյս տեսած է անոր "Հայ գրականութեան կերպարները եւ ոճերը" քննադատական յօդուածներու ժողովածուն։

Պարգեւատրուած է "Պատւոյ նշան" 1972 եւ ժողովուրդներու բարեկամութեան 1982 շքանշաններով։ Մահացել է Երեւանի մէջ։

Օգտագործած է Ա., Ս. Ա., Ա. Սուրենեան, Սուրիկ, Ա. Սուրիկ ծածկանունները:

                                     

2. Երկերու մատենագրութիւն

  • Սովետահայ գրականութեան պատմութիւն, առաջին հատոր, Երեւան, ՀՍՍՀ ԳԱ, 1961, 800 էջ։
  • Հայ ժողովուրդի պատմութիւն, հատոր 8 հատորի "Գրականութիւն" գլուխը գրած է Ս. Աղաբաբեանը, Երեւան, ՀՍՍՀ ԳԱ, 1970, 580 էջ։
  • Հայ սովետական գրականութիւնը վաթսուն տարուան ընթացքին, Երեւան, "Գիտելիք", 1980, 64 էջ։
  • Դերենիկ Դեմիրճեան ծննդեան 100-ամեակի առիթով, Երեւան, "Գիտելիք", 1977, 58 էջ։
  • Ստեփան Զօրեան, Երեւան, "Սովետական գրող", 1976, 108 էջ։
  • Արամաշոտ Պապաեան, Երեւան, Հայկական թատերական ընկերութիւն, 1979, 76 էջ։
  • Յովհաննէս Շիրազ գրական ուսումներ, Երեւան, "Սովետական գրող", 1984, 84 էջ։
  • Գուրգէն Մահարի, Երեւան, ՀՍՍՀ ԳԱ, 1959, 152 էջ։
  • Գուրգէն Մահարի, Սուրէն Աղաբաբեան, Հրանդ Թամրազեան, Մկրտիչ Սարգիսեան, Յովհաննէս Շիրազի մասին, Երեւան, "Հայաստան", 1974, 104 էջ։
  • Արձագանքներ, Երեւան, Հայպետհրատ, 1963, 306 էջ։
  • Ստեփան Զօրեան, Երեւան, ՀԱԱՀ ԳԱ, 1955, 207 էջ։
  • Նայիրի Զարեան, Երեւան, ՀՍՍՀ ԳԱ, 1954, 132 էջ։
  • Եղիշէ Չարենց, գիրք 2, Երեւան, ՀՍՍՀ ԳԱ, 1977, 399 էջ։
  • Գրականութիւնը եւ ժամանակը. սովետահայ գրականութեան զարգացման հարցեր ժողովածուին մէջ տեղ գտած է նաեւ Ս. Աղաբաբեանի յօդուածը, Երեւան, ՀՍՍՀ ԳԱ, 1980, 360 էջ։
  • Գրական բաժինին մէջ, Երեւան, "Հայաստան", 1974, 316 էջ։
  • Յօդուածներ, դիմանկարներ, յուշեր, Երեւան, "Սովետական գրող", 1982, 368 էջ։
  • XX դարու հայ գրականութեան զուգահեռականներուն մէջ, գիրք 1, Երեւան, "Սովետական գրող", 1983, 432 էջ։
  • Հայ ժողովուրդի պատմութիւն, հատոր 7 հատորի "Սովետահայ գրականութիւն" գլուխը գրած է Ս. Աղաբաբեանը, Երեւան, ՀՍՍՀ ԳԱ, 1967, 655 էջ։
  • Նայիրի Զարեան, Երեւան, Հայպետհրատ, 1954, 220 էջ։
  • XX դարու հայ գրականութեան զուգահեռականներուն մէջ, գիրք 2 յօդուածներու ժողովածու, Երեւան, "Սովետական գրող", 1984, 524 էջ։
  • Եղիշէ Չարենց, գիրք 1, Երեւան, ՀՍՍՀ ԳԱ, 1973, 442 էջ։
  • Արդիականութիւն եւ գրականութիւն, Երեւան, "Հայաստան", 1965, 268 էջ։
  • Աքսել Պակունց, Երեւան, ՀՍՍՀ ԳԱ, 1963, 504 էջ։
  • Դէպի աղբիւրը լոյսի գրականագիտական-քննադատական յօդուածներու ժողովածու, Երեւան, "Սովետական գրող", 1979, 348 էջ։
  • Աքսել Պակունց, Երեւան, "Հայաստան", 1971, 276 էջ։
  • Սովետահայ գրականութեան պատմութիւն, երկրորդ հատոր, Երեւան, ՀՍՍՀ ԳԱ, 1967, 655 էջ։
  • Աքսել Պակունց, Երեւան, Հայպետհրատ, 1959, 252 էջ։